ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բիշքեկում սրճարաններից մեկում պայթյուններ են որոտացել

Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն` նշվում է, որ պայթյունները որոտացել են «Անտոշկա» արագ սննդի կետում:  

Ականատեսների խոսքով՝ սկզբում մեկ պայթյուն է եղել, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, բժիշկներ և ոստիկանությունը: Տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:

Նախնական տվյալներով պայթել են գազով լցված բալոնները: 

Քաղաքականություն

Պատահարներ