ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում ճանապարհին հայտնաբերվել է հրանոթի արկ

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ճանապարհին հայտնաբերված հրանոթի արկն այսօր վնասազերծվել է ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել էր 122 մմ տրամաչափի հրանոթի արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

Դեպքի վայրում է գտնվել ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորական խումբը:

 

Արդեն նոյեմբերի 8-ին, ժամը 11:22-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ