ԱԺ շենքի հետնամասում այրված տունը ֆինն տղամարդու է պատկանել

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին: 


Shantnews.am-ից տեղեկանում ենք, որ տունը, որը այրվել է, պատկանել է ազգությամբ ֆինն տղամարդու: Վերջինիս կինը հայ է: Տեղի բնակիչներից մեկը լրագրողին պատմել է, որ ֆինն տղամարդը իրենց հիմնական քարե տան դիմաց ֆիննական փայտե տուն էր կառուցել, որն էլ այրվել է: Վերջինս, ըստ նախանական տեղեկությունների, լուրջ այրվածքներով հոսպիտալացվել էր: 
 

Ինչպես արդեն հայտնել էինք, հրդեհ էր բռնկվել ԱԺ շենքի հետնամասում, ինչի հետևանքով տուժածներ կային:
 

Քաղաքականություն

Պատահարներ