Ոստիկանները անհետ կորած տղամարդու դին են հայտնաբերել. նա ժայռից վայր է ընկել անդունդը

Այսօր` նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատ և ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, «Իշխանավանքի» մոտ գտնվող «Իշխանահատակ» կոչվող ձորում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: 

 

Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները նշված ձորից պատգարակով, մեծ դժվարությամբ դուրս են բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Գ. Սիմոնյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս այս տարվա նոյեմբերի 3-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մարտունու բաժնի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների, նա ժայռից վայր է ընկել անդունդը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

 

Մանրամասները shamshyan.com-ում 

Քաղաքականություն