Փաշինյանը գնում է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ «Գնում ենք Արցախ» վերտառությամբ։ Ամենայն հավանականությամբ Փաշինյանը Արցախ է գնում մասնակցելու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին։

 

Դեռ օրեր առաջ մամուլը գրել էր, որ Արցախում այս շաբաթ օրը կայանալու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը: Հրավիրված է ոչ միայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլեւ՝ արցախյանը․ արտգործնախարարը, պաշտոնակից Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Ղուլյանը, Բակո Սահակյանը։ Պսակադրությունը տեղի է ունենալու Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Հարսնացուն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի քույրն է:

Քաղաքականություն

Պատահարներ