ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Ազգային ժողովի շենքի հետնամասում

Այսօր Auroranews.am-ը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մոսկովյան - Թումանյան խաչմերուկի մոտակայքում՝ Մոսկովյան փողոցի հետնամասում: Մեկ այլ ականատեսի հաղորդմամբ էլ՝ հրդեհի ծուխը նկատվում է ԱԺ շենքի հարևանությամբ` Պռոշյան- Դեմիրճյան փողոցների մոտակայքում: Տեղեկություններ կան, որ ոստիկանները փակել են ԱԺ-ի այգին, որը մինչ այս բաց էր այցելուների համար: 

 

911 ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր են ուղարկել հրշեջ-փրկարարական խումբ:

 

911 ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

 

Ժամը 15:22-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Auroranews.am-ի ընթերցողների:

 

Քաղաքականություն

Պատահարներ