«Ժողովուրդ». Գյումրու ավտոմաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ:

Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպ­ված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարա­զատի տանը կամ էլ հյուրանոցներում: Մե­քենա ներկրողներից մի քանիսը, թերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և ցանկացողին պահած տեղը վաճառում են.

 

«Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»:

Ի դեպ, մեքենա ներկրողներից տեղեկացանք, որ քաղա­քային իշխանությունները սկսել են զբաղ­վել նրանց հայտնաբերելով»,-գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ