Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահ դառնալու մտադրության մասին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը նաեւ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է, Նյու Յորքի «Fast Company» ինովացիոն փառատոնում հայտարարել է, թե 2024 թվականի ընտրությանը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում, հայտնում է The Hollywood Reporter-ը: Այս մասին նա խոսել է իր սպորտային կոշիկների նոր մոդելի ներկայացման ժամանակ:

Նշվում է, որ ռեփերն առաջին անգամ չի խոսում նախագահ դառնալու իր ցանկության մասին: Նա արդեն դա արել է չորս տարի առաջ:

Քաղաքականություն

Պատահարներ