Արարատի մարզում շմոլ գազից 3-10-ը տարեկան երեխաներ են թունավորվել

Արարատի մարզում 6 մարդ  թունավորվել է շմոլ գազից։ Նրանցից 5-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Ժամը 13։40-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխա։

Բժշկական կենտրոն ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ՝ 3-ամյա Է. Մ-ն, 3-ամյա Ս. Մ-ն, 10-ամյա Ս. Մ-ն, 8-ամյա Գ. Ա-ն, 5-ամյա Ն. Ա-ն և 51-ամյա Մ. Ա-ն։

Կայքի տեղեկացմամբ` «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ տեղափոխվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

 

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:


 

Քաղաքականություն