Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

Նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

 

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը:

 

Հայկական կողմի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ գործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։


 

Քաղաքականություն

Պատահարներ