«Երևան» թիմի մարզչական շտաբը հրաժարական է տվել

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Երևանը» 2-7 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», հայտնում է armsport.am-ը:

Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ «Երևանի» գլխավոր մարզիչ Կալդաս դե Օլիվեյրան հայտարարել է, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից։ Նրա հետ թիմից հեռանալու են նաև մարզչական շտաբի մյուս անդամները։

Կալդաս դե Օլիվեյրան մարզում է «Երևանը» 2019 թվականի հոկտեմբերի 4-ից։ Նրա գլխավորությամբ ակումբը հաղթանակ չի տարել ու դուրս է մնացել Vbet Հայաստանի գավաթի խաղարկությունից։

Քաղաքականություն

Պատահարներ