Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ջրհեղեղից տուժած քաղաքում լվացել է խանութի հատակը
Հասարակություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այցելել է ջրհեղեղից տուժած Մեթլոք քաղաք և լվացել տեղի խանութներից մեկի հատակը:

 

Ինչպես հաղորդում է Sky News-ը, վարչապետը նոյեմբերի 8-ին ժամանել է Դերբիշիր կոմսություն: Վերջինս շնորհակալություն է հայտնել վթարային ծառայությունների աշխատակիցներին և տեղեկացրել է, որ կառավարությունը 2.6 մլրդ ֆունտ ստերլինգ է հատկացրել ջրհեղեղներից պաշտպանության ծրագրին:

Դրանից հետո Ջոնսոնն այցելել է քաղաքի խանութներից մեկը, որտեղ տարերային աղետի հետևանքով կին է մահացել: Իր ելույթից հետո վարչապետը վերցրել է հատակի փայտն ու սկսել է լվանալ մուտքի դիմացի հատվածը:  

Քաղաքականություն

Պատահարներ