Սյունիքի մարզի Տեղ գյուղում 1990-ական թվականների հրետանային արկ է հայտնաբերվել

Նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:

Մինչ N զորամասի սակրավորների ժամանելը՝ փրկարարները սահմանազատել են տարածքը: N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են N զորամաս: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն

Քաղաքականություն

Պատահարներ