Դուք ձախողակ եք․ ՀՀԿ-ականները ճամպրուկ փոխանցեցին Զոհրաբ Մնացականյանին

Ինչպես քիչ առաջ հայտնեցինք երիտհանրապետականները բողոքի ակցիա են իրականացնում։  Նրանք  ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց նախ հանդես եկան հայտարարությամբ, ապա դատարկ ճամպրուկ հանձնեցին ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին։Կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ճամպրուկ հանձնելով ուզում են ցույց տալ, թե այս կառավարությունը այն կառավարությունն է, որին ճամպրուկներ են բերում, և դրանք դատարկ են, ինչպես իրենց խոստումները։

 

«Դատարկ են, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը։ Ճամպրուկներից մեկը սիրով կթողնենք Զոհրաբ Մնացականյանին, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրաբ Մնացականյանը դառնա Գնացականյան։ Պատկերավոր ասած, պարո՛ն նախարար, Դուք ձախողակ եք», - հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

Քաղաքականություն