Երեւանի կենդանաբանական այգու վագրերի ազատավանդակի ժայռը փլվել է

Երեւանի կենդանաբանական այգու վագրերի ազատավանդակի ժայռը փլվել է, սակայն վագրերին որեւէ վնաս չի հասցվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց այգու իրավաբան Քրիստինե Ղասումյանը։

 

«Մի քանի քարեր են պոկվել-թափվել, քանի որ բնական ժայռեր են: Այդ տարածքը էլեկտրական հովիվներով առանձնացված տարածք է»,- ասաց իրավաբանը։

 

Ըստ նրա՝ բացառվում է, որ կենդանիներին որեւէ վտանգ սպառնա․ «Ապահով է, եթե, իհարկե, որեւէ արտասովոր բան տեղի չունենա, վագրերը չեն կարողանալու դուրս գալ։ 99 տոկոսով ապահով է, վագրերը չեն կարող դուրս գալ այդ վանդակներից։ Դա վառ երեւակայության արդյունք է»։

 

Նա նշեց, որ այս պահին Կենդանաբանական այգում երկու վագր կա ․ «Մեկը բերել ենք Մանվել Գրիգորյանի կենդանաբանական այգուց, մյուսը Երեւանի կենդանաբանական այգունն է»։

Քաղաքականություն

Պատահարներ