Ֆուտբոլի ազգային ընտրանին առաջին մարզումն է անցկացրել նորանշանակի մարզչի ղեկավարությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին առաջին մարզումն է անցկացրել նորանշանակի մարզչի ղեկավարությամբ:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախապատրաստվելով ընտրական առաջիկա հանդիպումներին՝ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը՝ նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Այն հիմնականում կրում էր վերականգնողական բնույթ։ Թեթև վարժություններից հետո ազգային ընտրանին անցկացրեց նաև երկկողմանի խաղ։


Մարզմանը մասնակցում էին հրավիրված ֆուտբոլիստներից 21-ը, այդ թվում՝՝ Ալեքսանդր Կարապետյանը և Արթուր Սարկիսովը։ Հայաստանի ազգային ընտրանուն դեռ չեն միացել Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը։

Քաղաքականություն

Պատահարներ