Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում պայթյունների հետևանքով կա 6 զոհ և 26 վիրավոր. Մխիթար Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Այսօր Սիրիայի Կամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Կամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան։

 

Ինչպես գիտեք, այսօր ավելի վաղ զինյալները սպանել էին Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ Պետոյանին»:

Քաղաքականություն