Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին սիրիահայերին աջակցելու համար

Երևանը շնորհակալ է Մոսկվային սիրիահայերին աջակցելու համար։ Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

 

«Ռուսաստանի Դաշնությանը շնորհակալություն հայտնեցի սիրիահայերին աջակցելու համար։ Միաժամանակ շեշտվեց Սիրիայում հայկական հումանիտար առաքելության դերակատարությունը», – ասաց Մնացականյանը։

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահել է` թուրքական կողմի հետ բանակցությունների ժամանակ սիրիահայերի շահերը պաշտպանելու վերաբերյալ խոստումը։

 

Հոկտեմբերի 22–ին Սիրիայում կայացել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որից հետո Անկարան դադարեցրել էր ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում։

 

Քաղաքականություն