«Իմ քայլի» պատգամավորը լքում Է ԱԺ հանձնաժողովները

ԱԺ խորհրդի նիստի օրակարգում ընգրկված հարցերից մեկը «Իմ Քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանի՝ Հայաստանի և Բելառուսի ԱԺ-ների միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից հեռանալու հարցն է։

Պատգամավորը, միջխորհրդարանական հանձնաժողովներից զատ, պատրաստվում է լքել նաև բարեկամական խմբերին իր անդամակցությունը․ նա հեռանում է նաև Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան և Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերից:

Թեմայի առնչությամբ քիչ առաջ պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։

«Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»,-գրել է Վահագն Թևոսյանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ