Կբարձրանա Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը. Թորոսյան

Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։ Ֆեյսբուքյան  էջում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

«Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները, համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ` իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ»,– գրել է նա:

 

Թորոսյանը վստահեցրել է, որ նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշման ուղղված աշխատանքները։

 



 

Քաղաքականություն

Պատահարներ