Խոշոր վթար Երևանում․ 5 վիրավորներից 3-ը մանկահասակներ են

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 10/8 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կիմա Ե.-ի վարած BMW X5 մակնիշի 36 OT 916 համարանիշի, 23-ամյա Ալբերտ Հ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 14 MT 014 համարանիշի և Գյումրիի բնակիչ, 33-ամյա Արտյում Ե.-ի վարած Mercedes մակնիշի 35 GX 774 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes -ի ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 3-ամյա Անահիտ Մ.-ն, 4-ամյա Սամվել Ս.-ն, 2-ամսական Միլենա Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 51-ամյա Անահիտ Մ.-ն և 62-ամյա Զեմֆիրա Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։ 

Քաղաքականություն

Պատահարներ