Լավրովը բառացիորեն ասաց, որ Քոչարյանն է Ղարաբաղը դուրս թողել բանակցություններից. քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս մեր հայ Լավրովն անճանանչելի փոխվել ա. գիտեք` ի՞նչ ասեց. Զոհրաբ Մնացականյանի հետ ասուլիսում Սերգեյ Լավրովը բառացիորեն ասաց, որ Հայաստանի նախորդ նախագահներից մեկը (նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին) ժամանակին որոշել է, որ Հայաստանն է ներկայացնելու Ղարաբաղին բանակցություններում՝ սրանով վերջնականապես հաստատելով այն փաստը, որ հենց Քոչարյանն է Ղարաբաղը դուրս թողել բանակցություններից։

 

 Եվ, ամենակարևորը՝ տվեց այն մարդկանց պատասխանը, ովքեր առավոտից երեկո «գուժում» են, թե ՀՀ իշխանությունները հանձնում են Ղարաբաղը։ Լավրովը հստակ ու առանց ենթատեքստերի հայտարարեց՝ «...Հայաստանն արցախյան հակամարտության կարգավորման որևէ փաստաթուղթ չի ստորագրի առանց Ղարաբաղի համաձայնության...»։ Հարցը փակված է»։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ