Լերմոնտովո համայնքի հանդիպակաց սարալաջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նոյեմբերի 10-ին, ժամը 17:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ Լերմոնտովո համայնքի հանդիպակաց սարալաջին, այրվում է խոտածածկույթ։

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրենի կողմից տեղեկություն է ստացվել, որ հրդեհը գտնվում է դժվարամատչելի վայրում, տարածման վտանգ չկա։

 

Ժամը 21:30-ին կրկին տեղեկություն է ստացվել, որ Լերմոնտովո և Շահումյան գյուղերին հարակից սարին նկատվում է հրդեհի օջախ:

Ժամը 21:35-ին կապ է հաստատվել Լերմոնտովոյի համայնքապետի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ հրդեհի օջախը գտնվում է ճանապարհից մոտ 4 կմ հեռավորության վրա՝ սարի գագաթին. մոտեցման ուղիներ չկան. տեղում իրականացվում է հերթապահություն:

 

Նոյեմբերի 11-ին, ժամը 08:18-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ Լերմոնտովո գյուղի հանդիպակաց սարալանջ (Սվանցի կոչվող սար) է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։38-ին:

 

Ժամը 16։12-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 20 հա խոտածածկույթ։

Դեպքի վայրում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն։

 

Քաղաքականություն

Պատահարներ