ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես է հայ շինարարը «սվաղել» Դադիվանքը

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Դադիվանքից, որոնցում երևում է, թե ինչպես են տեղացիները, այսպես կոչված, «սվաղել» միջնադարյան վանական համալիրի պատերի ճեղքերը:

Նա նկարներին կից գրառում է կատարել.

 

«Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց` այս սենց սվաղելով Դադիվանքը։ Մարդ կանգնում ա այստեղ ու չգիտի` ինչ ասի, որ լեզվով ու ինչ խոսքերով»,- գրել է նա։

 

 

Քաղաքականություն