Միքայել Մինասյանը մասնաբաժին չունի Հայաստանի խոշորագույն հանքավայրում. Պոլոսկով

Միքայել Մինասյանը մասնաբաժին չունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին Քաջարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը։

Նշենք, որ ավելի վաղ Civilnet–ը հոդված է հրապարակել, որում պնդում են` կոմբինատի թաքնված սեփականատերը Միքայել Մինասյանն է` Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսան։

Կոմբինատի ներկայացրած տվյալներով` գործարանի բաժնետոմսերի 74,665%–ը պատկանում է գերմանական  Cronimet Holding և Cronimet Verwaltungs ձեռնարկություններին, որոնք պատկանում են Պիլարսկի ընտանիքին։

 

Բաժնետոմսերի 12,5% –ը պատկանում է «Զանգեզուր Մայնինգ» ընկերությանը, որի սեփականատերը Շվեյցարիայի քաղաքացի Ժան Ժակ Պոլ Բաֆեն է, մնացած 12,5% –ը` AMP Holding ընկերությանը, որի բաժնետոմսերի 60%–ը Զանգեզուրի կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովինն է, 20–ական տոկոս ունեն նրա առաջին տեղակալ Նարեկ Համբարյանը և Կարեն Հակոբյանը` Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը։ Եվ վերջապես, ևս 0,335%–ը պատկանում է մինորիտար բաժնետերերին։

Քաղաքականություն

Պատահարներ