Պարզ է, որ առանց Արցախի բնակչության համաձայնության՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունվել. Լավրով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում կողմերն իրենք պետք է որոշեն ու համաձայնեցնեն բանակցությունների մասնակիցների թիվը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերում ՀՀ նոր իշխանությունների առաջարկին առ այն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

 

 

Լավրովը խոսքով՝ ՀՀ նախկին նախագահներից մեկը որոշում էր ընդունել, որ Արցախի շահերը պետք է ներկայացնի պաշտոնական Երևանը:

Ըստ նրա՝ բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն չի կարող ընդունվել: 

«Առանց Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ հայկական կողմը, իհարկե, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի»,- նշել է Լավրովը:

 

ՀՀ արտգործնախարարն, իր հերթին, նշել է․  «Որպես Արցախի անվտանգության երաշխավոր` մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես` ինքնորոշման իրավունքի իրականացում` առանց սահմանափակման և հարկադրանքի»։

Քաղաքականություն

Պատահարներ