Շմոլ գազից թունավորված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Նոյեմբերի 9-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու:

Նույն օրը նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արարատի մարզի Դարբնիկ գյուղից հինգ երեխա եւ 51-ամյա մի կին:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նրանք թունավորվել են տանն առաջացած շմոլ գազից:


 

Քաղաքականություն

Պատահարներ