Սիրիայում բախումները վերսկսվել են

Սիրիայի հյուսիսում վերսկսվել են ռազմական գործողությունները Անկարայի դաշնակիցների և սիրիացի քրդական զինյալների միջև: Ինչպես հայտնում է The National-ը՝ լայնածավալ բախումներ են սկսվել սիրիական ռեժիմի ուժերի և Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմնակից զինյալների միջև:

 

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել հրադադարի 8 խախտում, որոնք կատարվել են սիրիական քրդերի կողմից՝ չնայած հրադադարի մասին առանձին համաձայնագրերին, որոնց Թուրքիան հասել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հետ:

Քաղաքականություն

Պատահարներ