ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Միասին կարող ենք կյանքեր փոխել». Աննա Հակոբյան

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հիմնադրամի մեկ տարվա գործունեության մասին պատմող ֆիլմ և կից կատարել «Միասին կարող ենք կյանքեր փոխել» խորագրով  հետևյալ գրառումը.

 

«Ձեզ եմ ներկայացնում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի մեկ տարվա կատարած աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմը: Այս մեկ տարվա ընթացքում մենք ոչ միայն օգնել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի, այլև բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել՝ ապահովելու նրանց լավ տրամադրությունը, նրանց ինտեգրումը հասարակությունում, հիվանդության ու բուժման հնարավորինս թեթև ընթացքը:
Խոստանում ենք, որ հաջորդ տարի լինելու ենք կրկնակի ակտիվ և ունենալու ենք ավելի շատ հաջողություններ և ձեռքբերումներ»:

 

 

Քաղաքականություն