ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Уважаемый господин президент». Լավրովը` Նիկոլ Փաշինյանին

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հյուրընկալել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Փաշինյանի ողջույնի խոսքից հետո ելույթ է ունեցել նաեւ Լավրովը: Նա իր խոսքում սխալմամբ Փաշինյանին դիմել է «հարգելի պարոն նախագահ» դիմելաձեւով, այնուհետեւ, իրավիճակը շտկելու համար շտապ ավելացրել, որ նախագահ Պուտինը բարեւներ է ուղարկել:

Նշված հատվածը դիտել տեսանյութի 3:42 րոպեում:

 

Հիշեցնենք՝ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երեկ երեկոյան: Նա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում է ունեցել ՀՀ ազգային պատկերասրահում՝ Մեծ Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակներում: Լավրովը Հայաստանից կմեկնի այսօր երեկոյան:

 

 

Քաղաքականություն