10 հազար դոլարից ավել արժեր, ընկերոջս ժամացույցն էր. Բաքոյանը իր մեքենայից գողացված ժամացույցի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մեքենան թալանել ենք՝ տանելով «Ռոլեքս» տեսակի ժամացույցը։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում Բաքոյանը նշել է, որ ժամացույցը պատկանում էր ընկերոջը. «Ժամացույցը 10 հազար դոլարից ավել արժեր, ընկերոջս ժամացույցն էր»։

 

Հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, մեքենայի դո՞ւռն է բաց եղել՝ Բաքոյանը պատասխանեց, որ չի հիշում։ 

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ից մինչեւ 18:10-ն ընկած ժանմանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռեւս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

Քաղաքականություն