Ամենաշատը էդ մասին ենք խոսում, այսինքն՝ սրանից լավ քարո՞զ. Հովհաննիսյանը` Պետրոսյանին

«Հայտնի անեկդոտը հիշեցի։ Ասում է՝ ո՞նց դարձար էդպիսին, ասում է՝ դե քո նման, էդպես հարցուփորձ անելով դարձա։ Հիմա էս ամբիոնում ամենաշատը էդ մասին ենք խոսում, այսինքն՝ սրանից լավ քարո՞զ»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից ասաց իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը։

 

Նա անդրադառնում էր ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի նախաձեռնություններին, որոնք ուղղված էին նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունն ու նրանց կողմից երեխաների որդեգրումները արգելելուն։ Այդ նախագծերը չընդունվեցին, քանի որ իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ այդպիսի արգելքներ արդեն իսկ կան։

Սրան անդրադառնալով՝ Հովհաննիսյանը ցավ հայտնեց, որ Ազգային ժողովի ամբիոնից այնքան են խոսում այդ թեմայով, որ ակամա քարոզ է դառնում։ Նրա կարծիքով՝ նույնպես այդ խնդիրն իրականում գոյություն չունի։

 

«Բերեք այլմոլորակայինների հարցն էլ քննարկենք։ Գոյություն չունի էլի, մեկ է, ապացուցված չի։ Հիմա նույն տարբերակում, այսինքն՝ խոսում ենք ինչ-որ որդեգրման մասին, որ մի հատ տենց դեպք չկա, ու դժվար էլ լինի»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ