Արարատի մարզում տղամարդը հրկիզել է աներոջ ավտոմեքենան

Արարատի մարզի Ջրառատ համայնքի բնակիչ Ս․ Մարտիրոսյանը հիշելով կնոջ` Լ․ Ֆրնզյանիր հետ վիճաբանությունը եւ երեխաների հետ հայրական տուն վերադառնալը՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով՝ հրկիզել է աներոջ ավտոմեքենան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։

 

2019թ. օգոստոսի 29-ին` երեկոյան, Ս․ Մարտիրոսյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հիշելով կնոջ` Լ․ Ֆրնզյանիր հետ վիճաբանությունը եւ երեխաների հետ հայրական տուն վերադառնալը՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով հրկիզել է աներոջ ավտոմեքենան։

 

Դեպքից մի քանի օր անց, Ս․ Մարտիրոսյանը, Ջրառատ գյուղի իր տնակում կրկին ալկոհոլ օգտագործելուց հետո, հիշելով կնոջ հետ նախկինում ունեցած վեճերը, այդ վեճերի պատճառով կնոջ եւ երեխաների հեռանալը, հաշվեհարդար տեսնելու նպատակով՝ գյուղից պատահական ավտոմեքենայով ուղեւորվել է աներոջ տուն։ Նա բենզալցակայանից գնել է բենզին, տարել աներոջ բակ, անուղղակի դիտավորությամբ աներոջը պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի վրա լցրել է բենզինը, իսկ բենզինի մնացած մասը` իրենց տան մուտքի դռան վրա է լցրել եւ այրել, հետո դիմել փախուստի։

 

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 34-րդ հոդվածի (հանցափորձ) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությամբ չհեռանալը։

Քաղաքականություն

Պատահարներ