Արտակարգ դեպք Էջմիածինում. բախվել են բեռնատարն ու տղամարդու վարած հեծանիվը, վերջինս մահացել է

Միմյանց են բախվել խոշոր բեռնատարն ու տղամարդու վարած հեծանիվը։ Տեղեկություններ կան, որ բեռնատարի վարորդը Օսեթիայի քաղաքացի է։

Մեր տեղեկություններով՝ քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

 

Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել ռուսական համարանիշով և կցորդով խոշոր բեռնատարն ու մի տղամարդու վարած հեծանիվը։

 

Հեծանվորդը, որը, ըստ լուրերի, մոտ 60-ամյա տղամարդ է, տեղում մահացել է։

 

Այս պահին դեպքի վայրում են քննիչներն ու ոստիկանները, որոնք պարզում են մահացածի ինքնությունը։

 


 

Քաղաքականություն