Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթացող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը։

 

Մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ գնալը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ, ինչից հետո նրան շտապ օգնության բժիշկները տեղափոխեցին «Նաիրի» բկ։

 

Պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանին ներկայացրեց Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ «Նաիրի» բկ-ից, փաստաթուղթ այն մասին, որ ամբաստանյալը կարող է մասնակցել դատական նիստերին սարքավորումների և խնամակալի օգնությամբ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ներկայացել է դատարան անվասայլակով, նրան միացված է թթնածնային սարքավորում։ Նիստերի դահլիճ մտնելիս ամբաստանյալին իր աջակիցները դիմավորեցին ծափահարություններով։

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ