Դատավորը մերժեց Քոչարյանի և մյուսների գործով ինքնաբացարկի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանի եւ մյուսների գործով ինքնաբացարկ չհայտնեց:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Դանիբեկյանը հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի ավելի վաղ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

 

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմն այսօր հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Աննա Դանիբեկյանին՝ պատճառաբանելով, որ նա ունի բացասական կանխակալ վերաբերմունք Քոչարյանի նկատմամբ եւ դրսեւորել է երկակի մոտեցումներ:

 

Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ պնդելով, որ փորձ է արվում միջնորդություններ հարուցելով ձգձգել եւ դատական քննությունը փակուղային իրավիճակի հասցնել:

Քաղաքականություն

Պատահարներ