ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես շատ ջանքեր եմ թափել, որ էդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ, շինծու մեղադրանք է. Նազիկ Ամիրյան

ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որը հարցաքննվել է 571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրգործին իր առնչությանը: 

 

Խոսելով «Հայապակի» ընկերության մասին, որի գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքներ են ի հայտ եկել՝ Ամիրյանն ասաց.

 

«Ես շատ ջանքեր եմ թափել, որ էդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ: Շինծու մեղադրանք է»:

 

Հարցին՝ ի՞նչ կարգավիճակում է նա հարցաքննվել, Ամիրյանը պատասխանեց.

 

«Ուղղակի: Որպես վկա»:

Նա տեղեկացրեց՝ նոր գնորդը, որը պետությունից է ձեռք բերել գործարանը, «ծաղկեցրել» է գործարանը, այն շարունակում է աշխատել: Հարցին՝ որտեղի՞ց նման թիվ՝ 571 միլիոն, որի հափշտակությունը կապվում է նաև իր անվան հետ, Ամիրյանն արձագանքեց.

 

«Որ կոպիտ պատասխան չտամ, եկեք էդ հարցին չպատասխանեմ»:

 

Տեսանյութը Shantnews.am-ի: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ