Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կա տուժած

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 3-րդ կմ-ին «Lada Largus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոման Գ., ծնված 1961 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 10 մ):

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռոման Գ.-ին տեղի ուժերով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Քաղաքականություն

Պատահարներ