Կոտայքի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին դանակահարության դեպքը

Նոյեմբերի 10-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով ու ներքին արնահոսությամբ հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, թե ինչ հանգամանքներում է տղամարդը վնասվածքը ստացել։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածյալի ինքնությունը։ 

 

Կոտայքի ոստիկանները նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ դեպքի հաջորդ օրը Աբովյանի բնակիչ, 29-ամյա երիտասարդը կամավոր ներկայացավ բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ