Օդանավակայանի աշխատակիցները տարածքից պարբերաբար դիզվառելիք են գողացել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ, օդանավակայանի վարչական տարածքի ավտոտեխսպասարկման կետից պարբերաբար դիզելային վառելիքի գողություն կատարելու կասկածանքով, նոյեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, օդանավակայանի գծային բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 32-ամյա մի բնակչի:

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն