Թալանել են ԱԺ պատգամավորին` տանելով մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 11-ին, Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:

 

Վերջինս դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ից մինչև 18:10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի 043 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից, դեռևս իրեն անհայտ հանգամանքներում, գողացել են «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:

 

Ռ. Բաքոյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ժամացույցը իրեն ի պահ է հանձնված եղել, իսկ գողության մասին նախկինում ոստիկանությանը չի հայտնել անհայտ պատճառով:

 

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Պարզվում է նաև ժամացույցի արժեքը, որը, ըստ տեղեկությունների, մի քանի հազար դոլար արժե:

Քաղաքականություն

Պատահարներ