Թանդիլյանն առաջարկում է, որ քաղաքապետերը և համայնքների ղեկավարները հայտարարագրեն ունեցվածքը

ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովին ներկայացրեց իր նախաձեռնությունը, որով առաջարկում է, որ Հայաստանի թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բոլոր համայնքների ղեկավարները հայտարարագրեն իրենց գույքն այնպես, ինչպես դա անում են այլ պաշտոնյաներ։

 

Գործող կարգը սահմանում է, որ հայտարարագիր ներկայացնում են միայն 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարները։ 

Արդյունքում, ըստ Թանդիլյանի, ստացվում է, որ Հայաստանում 502 համայնքներից միայն 19-ի ղեկավարներն են նման հայտարարագրեր ներկայացնում, ինչը կոռուպցիայի ռիսկ է պարունակում։

 

Թանդիլյանի նախագծի ընդունման դեպքում այդ շեմը կհանվի, և բոլոր համայնքների ղեկավարները և նրանց հարազատները կներկայացնեն՝ ինչ եկամուտ, ինչ ունեցվածք ունեն։

 

Պատգամավորի այս նախաձեռնությունը դրական արձագանքներ ստացավ ԱԺ մյուս 2 խմբակցություններից։

Քաղաքականություն

Պատահարներ