ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը այսօր ևս հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, այսօր եւս հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպման տեսանյութը վարչապետ Փաշինյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:  

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն նոյեմբերի 11-ին՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։

 

Երեկոյան վարչապետը ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ի պատիվ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրվող պաշտոնական ընդունելությանը։ Ելիսեյան պալատում նրան դիմավորել է Էմանուել Մակրոնը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ