Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ, այլ տղամարդ պատգամավորներ քննարկում են նրան․ Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»

Նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունը և նրանց կողմից երեխաների որդեգրումն արգելելու նախաձեռնություններով Գևորգ Պետրոսյանն այսօր դարձավ Ազգային ժողովի կենտրոնական անձը։ Նրա նախաձեռնությունները քննարկվեցին նույնիսկ մերժումիից հետո։

Իմքայլական պատգամավորները սկսեցին ելույթներ ունենալ և պնդել, որ նախ կարգավորման կարոտ ունեցող այդպիսի խնդիր չկա, իսկ լինելու դեպքում էլ կան գործող արգելքներ։ Սրանից ելնելով՝ իմքայլականները սկսեցին Պետրոսյանի նախաձեռնություններում տեսնել ուշադրություն շեղելու տարրեր։

 

«Տղամարդ պատգամավորը դահլիճում չէ, և տղամարդ պատգամավորները քննարկում են բացակա պատգամավորին։ Հիմա սա ճի՞շտ է, թե՞ սա սխալ է»,- իրավիճակի վերաբերյալ արտահայտվեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը։

 

Բացական Գևորգ Պետրոսյանն էր, իսկ նրա բացակայությամբ խոսողները՝ իմքայլականները, որոնց շրջանում Զոհրաբյանի խոսքերը դժգոհություն առաջացրին։

 

«Իսկ տղամարդ պատգամավորը դահլիճում պետք է լինի նիստի ժամանակ, որովհետև իր հետ կապված քննարկում է տեղի ունեցել»,- արձագանքեց նիստը նախագահող իմքայլական Ալեն Սիմոնյանը։

Քաղաքականություն

Պատահարներ