Ահազանգ. քաղաքացին փորձում է ինքնասպան լինել

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քաղաքականություն

Պատահարներ