Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ուսանողները երթ են իրականացրել

Ուսանողական հանրահավաքի մասնակիցները տեղեկատվական երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներում: Ուսանողներն անցել են Հանրապետության հրապարակով, Հյուսիսային պողոտայով, ապա վերադարձել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ:

 

Ուսանողները բարձախոսով հայտարարում են, որ նախարար Արայիկ Հարությունյանի գործողությունները չեն համապատասխանում ազգային դաստիարակության ոգուն եւ տրամաբանությանը, եւ պահանջում են նախարարի հրաժարականը: «Արայիկ, հեռացիր»,- բղավում են ուսանողները, գրում է news.am-ը: 

Քաղաքականություն

Պատահարներ