Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է. ՔԿ

Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է ։

Այս մասին տեղեկանում ենք  ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

«Հայկական ժամանակ»-ն էլ  տեղեկացել է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից: Վերջինս նշեց, որ Սանասարյանը հարցաքննվել է այսօր, երեխայի մայրը՝ օրեր առաջ:

 

Հարությունյանը հայտնեց  նաեւ, որ Սանասարյանը հարցաքննվել է նաեւ իրենից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում. «Երկու գործերով էլ Դավիթ Սանասարյանն ունի վկայի կարգավիճակ»,-փոխանցեց նա:

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ  հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Դավիթ Սանասարյանը նախ հերքել էր այս տեղեկությունները, ապա՝ ֆեյսբուքյան գրառումով հայտնել, որ մեղադրանքը շինծու է՝ մի ստախոս կնոջ կողմից: Իր գրառման մեջ Սանասարյանը նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով: 

Քաղաքականություն

Պատահարներ