Էրիկ Վարդանյանի տեղափոխության համար «Փյունիկ»-ը 150 հազար եվրո ավելի է ստացել, քան ֆուտբոլիստի արժեքն է

«Սոչի» ֆուտբոլային ակումբը կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին ձեռք բերելու համար «Փյունիկ»-ին վճարել է 500 հազար եվրո: Այս մասին հայտնում է transfermarkt.com հեղինակավոր կայքը: Նույն աղբյուրի համաձայն՝ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի 21-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը 350 հազար եվրո է:

 

Ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել: Այն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից:

«Սոչի»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 16 թիմերի շարքում վերջինն է 13 միավորով:

Քաղաքականություն