Համաներմամբ ազատվածների մեծ մասը 6 ամսում էլի հետ է գնում քրեակատարողական հիմնարկ․ Փաշինյան

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գողությունների հետ կապված այսպիսի խնդիր կա․ երբ հանցագործության համար ձերբակալված անձը չի կալանավորվում, մինչև քննության ավարտը կրկնում է գողությունները։

 

«Նույնպիսի պրոբլեմ ունեցել ենք նաև համաներման հետ կապված, երբ դե, դա հայտնի վիճակագրություն է, որ համաներմամբ ազատ արձակված մարդկանց մի բավական շոշափելի տոկոսն առաջիկա 6 ամսվա ընթացքում էլի հետ է գնում քրեակատարողական հիմնարկ»,- ասաց Փաշինյանը։

 

Նրա խոսքերով՝ այստեղ լուծվել է քրեակատարողականների գերբեռնվածության հարցը, բայց չկալանավորվողների կողմից գողությունների կրկնությունից խուսափելու հարցն էլ պետք է լուծել։

Քաղաքականություն

Պատահարներ