Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստները պարտվեցին Թուրքիային. 4:1

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը պարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրո Մ-19 2020-ի որակավորման փուլի առաջին խաղում: Քիչ առաջ Թուրքիայում ընթացող 1-ին խմբի մրցաշարի առաջին տուրում զիջեց հենց Թուրքիային: Հանդիպումն ավարտվեց 4:1:

 

Խմբի մյուս խաղում Բուլղարիան առավելության հասավ Չեռնոգորիայի նկատմամբ: Գրանցվեց 3:1 հաշիվը:

 

Առաջին տուրից հետո 1-ին խումբն ունի հետեւյալ տեսքը.

 

1.Թուրքիա 3 միավոր

2.Բուլղարիա 3 միավոր

3.Չեռնորոգիա 0 միավոր

4.Հայաստան 0 միավոր

 

Մրցաշարն սկսվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին: Կավարտվի 19-ին: ՀՀ-ն հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 16-ն: Մրցակիցը կլինի Բուլղարիան:

Քաղաքականություն

Պատահարներ